▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն կորոնավիրուսի 3-րդ տեստն եմ արել ու , ի դժբախտություն ոմանց, բացասական է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ է կորոնավիրուսի թեստ հանձնել: Այս մասին ասաց Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Ի ուրախություն ինձ, եւ ի դժբախտություն ոմանց այս անգամ նույնպես թեստը բացասական էր»,- ասաց նա:

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանի խոսքով իրեն զարմացրել է իր հեռուստաուղերձի ոչ եթերային կադրերի հրապարակմանը որոշ մարդկանց արձագանքը:

«Սովետական մտածողություն է, երբ  մտածում էին, որ դասատուն չի քնում, զուգարան չի գնում»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ տեղի է ունեցել շատ վատ բան, բայց դա վերաբերում է ոչ թե կադրերի բովանդակությանը, այլ դրանք հրապարակողների արարքին:

Կարդացեք նաև՝ Պետական համակարգը պետք է մաքրվի Սերժի մնացորդներից՝ ժամանակն ավարտվել է. Նիկոլ Փաշինյան

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն՝ իր ուղերձի չստացված կադրերի մասին

Կարդացեք նաև՝ Թավիշի և «ամենաթողության» մասին․ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին