▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն նկատվում են ագրեսիվություն և ժողովրդին բախումների տանող առաջնորդի հայտարարություններ

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նման նախադասություններ է ցիտում բոլոր գերտերությունների և դրանց <<վերադիր>> 2 կաթողիկոսների մասին` ապա ակնհայտ է դառնում, որ Րաֆֆին միայն զբաղված է պոպուլիզմով:Այո նա ճիշտ է մենք առաջինը պետք է հարգենք ինքներս մեզ:Բայց նման ձևով վախեցնել գերտերություններին` ուղակի ծիծաղ է առաջացնում ամբողջ աշխարհի մոտ:

Պրն Հովհաննիսյան, ամբողջովին մտել եք ուրիշ ոճի մեջ` ինչը Ձեզ հարիր չէ:

Ձեր մեջ միշտ գնահատել եմ` Ձեր արժեքները, բայց չգիտեմ ինչու այսօրվա Ձեր վարած քաղաքականությունը հակասում է հենց Ձեր արժեքներին և սկզբունքներին:

Դուք ավելի շատ խաղաղության սիմվոլ եք եղել և մարդիկ Ձեզ վստահել են, որպես շատերից տարբերվող ժպտերես հայ մարդ:

Բայց վերջին մի քանի ելույթներում և հարցազրույցներում Ձեզ մոտ նկատվում է ագրեսիվություն և ժողովրդին բախումների տանող առաջնորդի հայտարարություններ` ինչին Դուք միշտ դեմ եք եղել:

Դուք ինքներդ շատ լավ գիտակցում եք,թե ինչ վատ հետևանքներ կունենա այդ բախումները մեր երկրի համար և որ Ձեր կողմից հնչեցված ծրագրերը իրագործելի չեն` կլինի դա տնտեսական, թե արտաքին գործերին վերաբերվող:

Զգոն դատեք ամեն մի պահ և դուրս բերեք ժողովրդին այդ անդունդից, քանի որ ոչ միայն Ձեր թիմն է գալիս Ձեր ետևից` այլ շատ ՀՀ քաղաքացիներ: Կներեք, որ ինձ թույլ եմ տալիս Ձեզ խորհուրդներ և գնահատական տալ, բայց ընդունեք ևս մի քաղաքացու կարծիք` ով Ձեր թիմից չէ:Կանգնեցրեք այս ամենը` Ձեր ժպիտը վերածվում է ատելության և անհանդուրժողականության` քանի որ այսօր Ձեր թիմակիցները և դուք սկսել եք սպառնալ մյուսներին` ասելով ով մեզ հետ չէ մեր թշնամին է:

Պետք չէ ազգին տանել պառակտման:Շնորհակալություն և ևս մեկ անգամ ներողություն:

 

Համլետ Թադևոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին