Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լրագրողները փոխվում են, իսկ աշխատելաոճը՝ ոչ։
Արդեն որերորդ դեպքն է, երբ մտնում են մարդկանց անձնական կյանքի դաշտ։
Ի պատասխան այս «հրապարակման», հանրությանն եմ ներկայացնում պապիկիս վիրահատության վճարման ՀԴՄ կտրոնները և անդորրագրերը։

Երրորդ նկարում էլ տատիկս ու պապիկս են իրենց տանը՝ Լոռվա մարզի, Դարպաս գյուղում, որտեղ ես մեծացել եմ մինչև 4 տարեկան ։

Բարեբախտաբար 83 ամյա պապիկիս կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նա շուտով կվերադառնա իր առօրյային։ Շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի ամբողջ անձնակազմին՝ ի դեմս բաժանմունքի վարիչ բ.գ.թ. , դոցենտ Հովհաննես Սարկավագյանի պապիկիս կյանքը փրկելու համար»։


