«Արդշինբանկ»-ում գրավադրված ոսկին վերադարձրել են ամբողջովին վնասված՝ հրաժարվելով պատասխանատվությունից
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Հ. Եփրեմյանն ասել է, որ նոյեմբերի 9-ին ցանկացել է հետ վերցնել ոսկյա զարդերը՝ վճարելով ամբողջ գումարը, սակայն նրան են վերադարձրել ամբողջովին վնասված, քարերը պոկված ոսկյա մատանի և վզնոց:
Վերջինս դիմել է մասնաճյուղի կառավարիչին, ով ասել է, որ զարդերը իրենց պատասխանատվության տակ չեն եղել, իրենք ուղարկել են գլխամաս, որտեղ էլ պահվել է:
Առաջարկել են, որ Հերմինեն այն ձուլի և այլ զարդ պատրաստի՝ հրաժարվելով պատասխանատվություն կրելուց: