▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդյո՞ք ընդդիմությունը գլխի չի ընկել, որ օգտագործվում է»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Գրե՞լ, թե՞ չգրել...
Խնդրե՞լ, թե՞ պահանջել ...
Էական չէ, էական է, որ կատարե՛ք...
Երկար էի մտածում՝ ինչպես արտահայտվել, որ զայրույթ չլինի, պոռթկում չդիտարկվի, որ զուսպ լինի, բայց հայրենիքի վտանգումը, այս բոլո՜ր տրամաբանություններից դուրս է ...


Օրեր շարունակ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորները հանդես են գալիս ելույթներով (չեմ առանձնացնի՝ ընդդիմություն, թե իշխանություն, քանի որ հավասար «պասերով է»):
Ելույթների մեծ մասը մեկը մեկից վտանգավոր է, ու ամեն մեկը ցանկություն ունի մյուսին հակադարձելու, ավելի սուր խոսելու, ռեպլիկ թողնելու... բայց որևէ մեկը իրենց չի՝ հասցեական, այլ ուղիղ երկրի անվտանգությանը, երկրի կայունությանը, պետականության վտանգմանը...
Երեկ էլ այս ամենը համեմվեց Կառավարության հետ հարց ու պատասխանով...
Հարցեր, որոնց պատասխանները սարսափեցնող վտանգավոր են, հարցեր, որոնց պատասխանները երկրի թիվ մեկ ամբիոնից չպետք է հնչեն, հարցեր, որոնք պետք է պատասխանվեն բացառապես փակ դահլիճում, բայց...
Արդյո՞ք ընդիմությունը գլխի չի ընկել, որ իր հարցերի պատասխանները պետք է լինեն բաց և վտանգավոր, որից երկուստեք քաղաքական դիվիդենտներ կշահեն, բայց կվտանգվի մի պետություն, որն արդեն իսկ բավականաչափ ռիսկային կարգավիճակում է: Արդյո՞ք ըդիմությունը գլխի չի ընկել, որ օգտագործվում է, թե՞...
Սակայն այս ամենը բերում է մեկ հանգուցալուծման. ընդդիմությունը իր խողովակներով կօգտագործի իշխանության դեմ՝ գեներացնելով մի մասի ատելությունը, իշխանությունը՝ ընդիմության դեմ՝ իր մյուս մասով։ Իսկ ի՞նչ է գեներացվում աշխարհում էս ամենից մեր դեմ, մեր երկրի դեմ, մեր պետության դեմ, մեր ազգի դեմ ...
Մտածե՞լ եք...
Եթե ո՛չ, ապա պահանջում եմ մտածել, եթե մտածել եք և երկուստեք միտումնավոր եք անում, ապա ազնի՛վ եղեք և խոստովանե՛ք, որ համաձայնեցված տանում եք երկիրը կործանման ...
Այո՛, պահանջ է սա։ Կա՛մ վերջ տվեք, ամբիոնն օգտագործելով, երկիրը վտանգելուն կամ կգանք այն եզրակացության, որ կա համախոհություն ընդիմության և իշխանության միջև...
Դուք իրավունք չունե՛ք այսքան անպատասխանատու վարքագիծ դրսևորելու ...
Անգամ եթե ժողովրդի ընտրյալներն եք, դա ոչ թե պետք է դրդի անզսպության, այլ հակառակը՝ մեծ պատասխանատվության ...»։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին