▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդյո՞ք պետք է ասենք՝ գնացեք, ամուսնացեք, հետո եկեք՝ դիմեք». Նիկոլ Փաշինյան

«Առաջարկում ենք, որ այսուհետ ծրագիրը բաց լինի նաև ՀՀ բոլոր քաղաքացիների համար՝ անկախ բնակության վայրից, սոցիալական, ամուսնական կարգավիճակից»,- Անպտղության հաղթահարման ծրագրի փոփոխությունները ներկայացնելիս՝ հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Շատ կանայք կամ զույգեր անպտղություն ունեն, և այս որոշմամբ, բացարձակապես բոլորին, պետբյուջեի ֆինանսավորմամբ, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովում ենք արհեստական բեղմնավորում, որպեսզի այդ ընտանիքներում երեխաներ ծնվեն»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ որոշումը քննարկելիս որոշակի էթիկական բնույթի հարցերի են բախվել: «Իսկ եթե այս ծրագրի համար դիմում է կին, որն ամուսնացած չէ. ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը. արդյո՞ք պետք է ասենք՝ գնացեք, ամուսնացեք, հետո եկեք՝ էս ծրագրին դիմեք: Իսկ եթե այդ կինն ամուսնալուծվել է հենց անպտղության պատճառով. արդյո՞ք այդ պարագայում պետք է մերժենք. մեր կարծիքով՝ չի կարելի մերժել»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին