▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյունքը զարմանալի է․ Անգլիայում սիգարետի և ալընտրանքի համեմատական փորձ է հրապարակվել(տեսանյութ)

Ծխելու վնասակարության մասին տեղյակ են մեզանից շատերը: Մեծ Բրիտանիայում սա  կանխատեսելի մահերի ամենամեծ պատճառն է: Ավելի քան 3 մլն մարդ ներկայումս օգտագործում է էլեկտրոնային սիգարետ, որի վնասակարության մասին կան շատ թյուր կարծիքներ:

Մարդկային օրգանիզմի վրա սիգարետի և էլ. սիգարետի ազդեցությունն ուսումնասիրելու համար բժիշկ Ռոուզմարի Լեոնարդը ներկա է գտնվել Անգլիայի Համալսարանական Քոլեջի ակադեմիկոս, առաջտար փորձագետ բժիշկ Լիոն Շահաբի փորձին: Փորձի ընթացքում բժիշկ Շահաբը օգտագործել է երեք տարա. առաջին տարան ցուցադրել է ծխողների կողմից ամսական միջինում օգտագործվող սիգարետի ազդեցությունը օրգանիզմի վրա, երկրորդը՝ էլ. սիգարետի գոլորշու ազդեցությունը միևնույն ժամանակահատվածի համար, իսկ երրորդը միայն մաքուր օդ՝ համեմատելու համար:

Առաջին տարայի դեպքում օգտագործվել է 16 տուփ սիգարետ. Գործընթացի ավարտից հետո տարայում տեղադրված բամբակի, ինչպես նաև դրան միացված խողովակների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ծխելու հետևանքով թոքերում կուտակվում է աննախադեպ քանակությամբ խեժ: Այնուհետև, ուսումնասիրվեց  էլեկտրոնային սիգարետի տարան. ընդամենը մի քիչ գոլորշի, մի քիչ խոնավություն, և վերջ:

Բժիշկ Լիոն Շահաբը նաև նշեց, որ իր կատարած մի շարք հետազոտություններն ապացուցում են, որ այլընտրանքները զգալիորեն ավելի քիչ վնասակար են, քան սիգարետը:

Այսպիսով՝ այս փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սիգարետ ծխելուց հետո օրգանիզմում առաջանում է խեժի նստվածք, և հենց խեժն է պարունակում վնասակար քիմիական նյութերը, որոնք տարածվում են արյունատար  համակարգով՝ առաջացնելով այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սրտային հիվանդությունները, սրտի կաթվածը և քաղցկեղը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին