Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԴԻՄՈՒՄ-ՊԱՀԱՆՋ Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդ, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով, ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և առևանգելով նրան՝ տարել անհայտ ուղղությամբ: |
ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ գրել է. «ԿԱՐԵՎՈՐ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։
Ձերբակալվել են Սասնա Ծռեր ապստամբական խմբի` այլ հայտնի անդամներ։
Ձերբակալությունների դավադիր օպերացիան ռեժիմն իրականացրել է սինխրոնացված` սկսած Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6-ից։
Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած թշնամական ռեժիմը` Հայաստանի Հանրապետության հիմնադրումը որոշել է նշել Հայաստանի Հանրապետության նվիրյալ պաշտպաններին բանտեր ուղարկելով»:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՇՏԱՊ Րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք և պատճառ նշելու, Սասնա Ծռեր խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել և տեղափոխում է Երեւան: Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել: |