▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմուտքը դիտարկում է Փաշինյանին Աննա Հակոբյանով փոխարինելու տարբերակ

Պոլիտիկ.am-ը գրում է.  Շաբաթներ առաջ մենք տեղեկություններ ստացանք, որ ԱՄՆ պատվերով Հայաստանում իրականացվել է հարցում՝ Աննա Հակոբյանի հավանական վարչապետության վերաբերյալ հանրային տրամադրությունները հասկանալու համար։ Թե ի՞նչ արդյունք են ստացել՝ հայտնի չէ, բայց պարզ է, որ Արևմուտքի համար Փաշինյանին փոխարինողների ցուցակում կա նաև Աննա Հակոբյանը։

ԱՄՆ պլանները Աննա Հակոբյանի մասով լուրջ երանգներ են ստացել այն պահից, երբ Աննա Հակոբյանը հակառուսականության քաղաքականության շրջանակում այցելեց Ուկրաինա և ծաղիկներ խոնարհեց, իբրև ռուսների կողմից սպանված, անմեղ ուկրաինացիների հիշատակին, հանդիպեց Զելենսկի ամուսինների հետ։ Աննա Հակոբյանի այդ քայլին գնալը վստահեցրել է ամերիկացիներին, որ նա պատրաստ է գնալ ավելի հեռուն, քան Նիկոլ Փաշինյանը։

Ըստ էության, ԱՄՆ կողմից կուլտիվացվող այս սցենարն է Աննա Հակոբյանին ստիպում լինել գերակտիվ։ Նա հանդիպում է հաջողակ գործարարների, բլոգերների, կանանց, ուսանողների, զոհվածների հարազատների հետ։ Ամենօրյա ռեժիմով գովազդային տեսանյութեր են տարածվում Աննա Հակոբյանի գործունեության մասին։ Աննա Հակոբյանը, ըստ էության, վարում է ակտիվ քարոզարշավ, չնայած այն հանգամանքին, որ որևէ ընտրության մասին հայտարարված չէ։

Աննա Հակոբյանն իր գործունեությանը տալիս է աշխարհաքաղաքական երանգավորում։ Հենց սրա համար էր նա օրերս Վատիկանում կրկին հանդիպել Ուկրաինայի նախագահի կնոջ հետ։ Նա հստակ ուղերձ է հղում Արևմուտքին, որ պատրաստ է անել ամեն բան, եթե իրեն վստահեն։

Փորձագետները չեն բացառում, որ հենց Աննա Հակոբյանին իշխանություն փոխանցելու սցենարի շրջանակում տեղի ունեցան վերջին աղմկոտ պաշտոնանկությունները։ Կարևորագույն պաշտոնների նշանակվելու են մարդիկ, ովքեր սերտ կապեր ունեն հենց Աննա Հակոբյանի հետ։ ՆԳ նախարար նշանակվեց Աննա Հակոբյանի ընկերուհի Արփինե Սարգսյանը, իսկ տարածքային կառավարման նախարար Աննա Հակոբյանի սանիկ Դավիթ Խուդաթյանը։ Այս երկու պաշտոններն էլ առանցքային են ընտրությունների ժամանակ։
Կարճ ասած, Արևմուտքում լուրջ են տրամադրված Աննա Հակոբյանի հարցում և հիմա կարծես ամեն բան արվում է հենց այդ սցենարի իրագործման համար։

Այս առիթով Asekose.am-ի յութուբյան ալիքում անցկացված հարցումն՝ այս հղումով, իսկ տելեգրամյան ալիքում հարցումը՝ ստորև․

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին