▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմուտքի վրա կատարված Երևանի խաղադրույքը ֆիասկո ապրեց, դա ակնհայտ է․ Մարիա Զախարովա

Արևմուտքի վրա կատարված Երևանի խաղադրույքը ֆիասկո ապրեց, դա ակնհայտ է․ Մարիա Զախարովա

Թարմացված․ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Հայաստանի որոշումը ափսոսանք է առաջացնում, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք չենք կարծում, որ այս որոշումը բխում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից և կնպաստի մեր բարեկամ երկրի անվտանգության և կայունության ամրապնդմանը: Միաժամանակ մենք հասկանում ենք, որ հայ գործընկերները չեն պատրաստվում արգելափակել կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքը»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ «պաշտոնական Երևանի մոտեցումները դռները բաց են թողնում և թույլ են տալիս հետագայում միանալ կազմակերպության աշխատանքներին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին