▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմուտքում Վարդան Ղուկասյանին ընկալում են իբրև վստահելի գործընկեր

Asekoseam-ի՝ ՀՀ իշխանություններին և ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը կրկին խաթարել է Փաշինյանի ու նիկոլականների քունը։

Եթե մինչ այս նրանք օր ու գիշեր հանգիստ չունեին Վարդան Ղուկասյանի աճող վարկանիշից, այժմ սկսել են մտահոգվել տեղեկություններից, որ Արևմուտքը, մասնավորապես, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխող շրջանակները «ԴՕԿ» կուսակցության հիմնադրին դիտարկում են որպես Հայաստանում վստահելի գործընկեր, որի հետ կարելի է և պետք է աշխատել ու հաշվի նստել։

Նշվում է, որ Փաշինյանի՝ միջազգային հարաբերությունների և ՀՀ-ի՝ արտաքին վեկտորի առումով  անկայուն վարքագիծը կասկածներ է առաջացրել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հատուկ շրջանակներում՝ հատկապես այն համատեքստում, որ , ըստ հայաստանյան մամուլում ու քաղաքական դաշտում շրջանառվող լուրերի, Փաշինյանը կրկին ուզում է թեքվել Պուտինի կողմը։   

Արևմտյան երկրները կասկածով են վերաբերում նաև Հայաստանի , այսպես կոչված,  արևմտամետ ուժերին՝ նրանց հիմնականում համարելով Նիկոլ Փաշինյանի հետ աշխատող «արբանյակներ» ու վստահություն չներշնչող կուսակցություններ ու դեմքեր, որոնք  վարկանիշ չունեն հայաստանյան հասարակության շրջանում։ 

Ի տարբերություն «արևմտամետ»-ների ու  «ընդդիմադիր»-ների՝ Արևմուտքում արձանագրում են, որ Վարդան Ղուկասյանն ունի կայուն վարկանիշ, որն օրեցօր աճում է և որոշ մարզերում հավասարվում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշին։ 

Ըստ ասեկոսեների, նաև  Վարդան Ղուկասյանի հանդեպ Արևմուտքի հետաքրքրությունն է պատճառը եղել, որ Ինտերպոլը դադարեցրել է նրա նկատմամբ ՀՀ-ի կողմից անհիմն հայտարարված միջազգային հետախուզումը, ինչպես նաև երկարատև ձգձգումից հետո՝ «ԴՕԿ» կուսակցության գրանցումը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին