▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան. Հայաստանը չպետք է լինի միատարր պետություն». Ալիև

Դիտեք նաև՝

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կայացած ասուլիսի ժամանակ դարձյալ խոսել է, իր ձևակերպմամբ, «արևմտյան ադրբեջանցիների» (նկատի ունի ժամանակին Խորհրդային Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիներին- խմբ.)՝ իրենց «տներ վերադառնալու» թեմային:

«Իհարկե, արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախնիների հողերը, դա նրանց իրավունքն է, բոլոր միջազգային կոնվենցիաները ճանաչում են այդ իրավունքը։ Եվ մենք՝ որպես ադրբեջանական պետություն, պետք է ամեն ինչ անենք այդ իրավունքն ապահովելու համար։ Եվ կրկին համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ես ասացի, որ մենք ցանկանում ենք դա անել խաղաղ ճանապարհով, և վստահ եմ, որ մենք դրան հասնելու ենք»,- ասել է հակառակորդ երկրի ղեկավարը։

Ալիևն ընդգծել է, թե «այսօր մեր տարածքում, եվրասիական ողջ տարածքում, միատարր պետություններ չկան, և լավ կլինի, որ Հայաստանն իր վրայից ջնջի միատարր պետության խարանը։ Դրա լավագույն և ամենաարդար ճանապարհը արևմտյան ադրբեջանցիների վերադարձն է հայրենի հողեր»։

Ըստ Իլհամ Ալիևի՝ «տեղահանված ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան խնդիրներ չի ստեղծի հայերի համար, քանի որ նրանց վերադարձն այնտեղ չի նշանակում այնտեղից բնակվող հայերի դուրսբերում, այդ գյուղերը դատարկ են, և մենք, իհարկե, կօգտագործենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին