▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում. լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը

Թարմացված․ Թերթ․am-ը գրում է․ Արմավիրի մարզի՝ իր հյուրատան լոգարանում ԱՀ նախկին նախագահի կողմից պարգևատրված «Բերետա» տիպի ատրճանակով ինքնասպանություն գործածն Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է՝ գործարար Լորիս Եղոյանը:
Նա և Ղարամյանի դուստրն արդեն մի քանի տարի է՝ ամուսնալուծված են: Եղոյանն Արցախից չէ:

Նա «Ռեստիտուտոր Քեյ Փի» կոլլեկտորային ընկերության տնօրեն է եղել, Արցախի Քաշաթաղի շրջանում ՀԷԿ է ունեցել։

Թարմացված․ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ինքնասպան է եղել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի փեսան՝ գործարար Լորիս Եղոյանը։ Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին իրավապահները նրա դին հայտնաբերել են Արմավիրի մարզի Դողս բնակավայրի Մոնթեի փողոցում գործող հյուրատանը։ Եղոյանի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով, հանցագործության գործիք ատրճանակը՝ դիակի կողքին։ Եղոյանը 38 տարեկան էր։

Նա ինքնասպանություն է գործել ԱՀ նախկին նախագահի կողմից պարգևատրված «Բերետա» տիպի ատրճանակով։ Նշված հյուրատունը պատկանել է նրան։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Եղոյանը «Ռեստիտուտոր Քեյ Փի» կոլլեկտորային ընկերության տնօրեն է եղել, Արցախի Քաշաթաշի շրջանում ՀԵԿ է ունեցել։ Եղոյանի մտերիմները մեզ պատմեցին, որ վեջինիս ինքնասպանության պատճառ կարող էին լինել ընտանեկան խնդիրներն ու ֆինանսական վիճակը։

«Հրապարակ»-ին ՆԳՆ-ից դեպքի վերաբերյալ տեղեկությունը հաստատեցին։ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու եւ ապօրինի զենք  կրելու հոդվածով։ «Քննիչները դեպքի վայրում են, կատարում են առաջնային անհետաձգելի քննչական գործողություններ»,-հավելեց նա։

***

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերված տղամարդու դիակի մոտ հայտնաբերել են նաև ատրճանակ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել: Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 38-ամյա Լ. Ե-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս գործարար էր, իսկ ատրճանակը, որով ենթադրաբար նա կատարել է ինքնասպանություն, նրան որպես պարգևատրում նվիրել էր Արցախի Հանրապետության նախկին նախագահներից մեկը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին