«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թեկնածությանը «երկու ձեռքով» կողմ քվեարկած Հովիկ Աբրահամյանի ԲՀԿ-ական որդուն՝ Արգամ Աբրահամյանին հարցրինք՝ առաջին անգա՞մ եք խորհրդարանի բուֆետում լինում: «Այո»: Իսկ գրադարանում եղե՞լ եք: «Այնտեղ էլ չեմ եղել»: Չե՜ք սիրում խորհրդարանը. վերջին շրջանում էլ գրեթե նիստերին չէիք մասնակցում:
«Չէի մասնակցում, որովհետեւ բացակայում էի հանրապետությունից»: Հիասթափվա՞ծ եք պառլամենտից։ «Ես ավելի շատ գործի մարդ եմ. ջրագիծ եմ քաշում Դվին գյուղում, նման գործերով եմ ավելի շատ զբաղված»: Հիմա էլ ուզում եք մարզպե՞տ դառնալ։
«Երբե՛ք, պարզապես խոստում եմ տվել՝ կատարում եմ»: Ասում են` փոշմանել եք, որ ժամանակին չլսեցիք Սերժ Սարգսյանին, չդարձաք ՀՀԿ-ական ու ՀՀԿ-ի քվոտայով չառաջադրվեցիք պատգամավոր։ Դրա համար էլ հիմա Ձեր քվեարկությամբ փորձում եք սուբլիմացնել այդ ամենը։ «Դե… հիմա, ինչ եղել` եղել է»:
Հնարավո՞ր է մանդատը վայր դնեք։ «Չեմ կարծում»: Հովիկ Արգամիչն ի՞նչ է անում՝ ձայնը մի տեսակ չի լսվում։ «Իր գործերով է»: Ասում են` բիզնեսներն է վաճառում։ «Ճիշտ չեն ասում. հորեղբորս պատկանող մեկ գազալցակայան ենք վաճառել, ուրիշ` ոչինչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում