«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի՞ զոհ ու վիրավոր պիտի գրանցվի, որ վերջապես արգելեք Բրեժնևի ժամանակների «ЗИЛ»-երի շահագործումը գոնե Երևանում, իսկ գերբեռնված բեռնատարների վարորդներին՝ մեծ տուգանքների ենթարկեք ու նվազագույնը 5 տարով զրկեք վարորդական իրավունքից»։ |
Հիշեցնենք, որ Երևանում, Դավիթ Բեկի փողոցում, ավազով բարձված «ԶԻԼ» էր այսօր կողաշրջվել՝ մինչ այդ բախվելով «Mercedes Vito»-ի, «BMW»-ի, «Opel»-ի ու «Kia»-ի հետ․․․