▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգենտինա vs Գերմանիա. Բենեդիկտոս vs Ֆրանցիսկոս

Աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակչի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի և Հոլանդիայի ազգային հավաքականները:

Խաղն անցավ հետաքրքիր և լարված պայքարոմ: Առաջին խաղակեսում Արգենտինան բացահայտ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն չէր կարողանում իր հնարավորություններն օգտագործել: Երկրորդ խաղակեսում Հոլանդիան ուղղեց այս թերությունը և առավելությունն իր ձեռքը վերցրեց: Սակայն հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց: Լրացուցիչ ժամանակում էլ թիմերը չկարողացան պարզել հաղթողին և միայն հետխաղյա 11մ հարվածաշարի միջոցով Արգենտինան հաղթեց Հոլանդիային և հայտնվեց կիսաեզրափակիչում, որտեղ աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի Գերմանիայի հավաքականի հետ:

Հոլանդիա-Արգենտինա՝ 0-0 (11մ` 4:2)

Ի դեպ, կաթոլիկ ֆուտբոլասերները, ովքեր  կանխատեսում  էին, որ կիսեզրափակիչում  գերմանացիների հետ հայտնվելու են հենց արգենտինացիները,  համացանցում տարածելով այս լուսանկարը` գրում էին, որ դա է նաև պատճառը:

Լուսանկարում` Հռոմի նախկին ու ներկա  պապերն`  ազգությամբ գերմանացի  Բենետիկտոսն  ու արգենտինացի Ֆրանցիսկոսը:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին