a1plus.am-ը գրում է. Դեռ դատական նիստը չսկսած` Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն այսօր ինքնաբացարկ է հայտարարել Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին: Միջնորդության պատճառը դատավորի կողմից նկարահանումներն արգելելն էր:
Դատավորն արգելել է նկարահանումները՝ հիմք ընդունելով ոստիկանների այն պատճառաբանությունը, թե տեսախցիկը կկաշկանդի նրանց։
«Ինչ է, մանկապարտեզի սանիկնե՞ր են, որ կաշկանդվեն»,-հարց է տվել իրավապաշտպանը։
«Մի հատ աբսուրդի թատրոն է եւ այդ թատրոնը փորձում են անցկացնել դատարանում»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում