Բաղրամյան պողոտայի վրա ոստիկանները բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկում Արգիշտի Կիվիրյանին և Անի Կաղինյանին. ոստիկանները բռնություններով, ակտիվիստների շորերը պատռելով նրանց ստիպողաբար նստեցնում են մեքենան:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տաթև Վարդապետյանը` նշելով, որ Արգիշտի Կիրվիրյանի հետ է նաև նրա կինը` փաստաբան Լուսինե Հովհաննիսյանը:
Ըստ համացանցում տարածված տեղեկությունների` Արգիշտի Կիվիրյանին ու նրա ընկերներին բերման են ենթարկել հելոուինի կոստյումներ ու դիմակներ կրելու համար:
Asekose.am-ն առաջիկայում մանրամասներ կներակյացնի պատահարից: