▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգիշտի Կիվիրյանին ծեծելով տեղափոխել են ոստիկանություն

galatv.am-ը գրում է, որ քաղաքացիական ակտիվիտ Արգիշտի Կիվիրյանին ծեծելով  տեղափոխել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիր բաժանմունք: ԳԱԼԱ-ին Արգիշտի Կիվիրյանն ասել է, որ սովորականի պես մասնակցել է ակցիայի, որից հետո ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են կիրառել, ստիպելով նստեցրել են ոստիկանական ավտոմեքենա եւ ամբողջ ճանապարհին ծեծել՝մինչեւ արյունոտվելը: «Ես հիմա Արաբկիրի բաժնի դիմաց եմ՝ավտոմեքենայի մեջ, իմ նկատմամբ բռնություն կիրառելով, ամբողջ ճանապարհին ավտոմեքենայի մեջ ծեծելով՝ բերել են այստեղ»:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչն է եղել ոստիկանական բաժանմունք տեղափոխելու եւ ֆիզիկական բռնություններ կիրառելու պատճառը, ակտիվիստը ասաց, որ ինքը չգիտի. «Ինձ չեն ասել անգամ ինչու եւ ուր են տեղափոխում: Բռնություն են կիրառել՝ ֆիզիկական բռնություն եւ դեմքս ամբողջովին արյունոտված է»:

Ա. Կիվիրյանի փասստաբան Լուսինե Սահակյանն էլ ասել է, որ առայժմ զբաղված են ակտիվիստի վերքերը մշակելով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին