Արդեն տեղեկարել ենք, որ Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկվել հելոուինի կոստյումներով ու դիմակներով քաղաքացիներ, որոնց թվում է քաղաքացիական պայքարների ակտիվ մասնակից Արգիշտի Կիվիրյանը:
Newsbook.am-ը, գրելով, որ բերման ենթարկվածները գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում, նշում, է որ Արգիշտի Կիվիրյանն ու ընկերները Կրակոտ Դդումի տոնի կապակցությամբ Բաղրամյան պողոտայի վրա գտնվող նախագահական նստավայրի մոտ դատարկ դդում էին տարել՝ նվիրելու Սերժ Սարգսյանին, ինչն էլ իրենց բերման ենթարկելու պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանի համար նախատեսված դատարկ դդումը տեղադրելիս եղել է Anonymous-ի դիմակով, ինչն էլ սարսափեցրել է ոստիկանության աշխատակիցներին:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում