ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը այսօր կազատվի զբաղեցրած պաշտոնից:
Նրա փոխարեն այդ պաշտոնին կնշանակվի ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը:

Հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում:
Հայկ Գրիգորյանն այս պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հուլիսից:


