▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգիշտի Քյարամյանը վարչապետի որոշմամբ ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 4-ի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Վարչապետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Արգիշտի Քյարամյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»:

Արգիշտի Քյարամյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի ապրիլի  10-ին: 2019 թվականի ապրիլի 29-ից նշանակվել էր ՊՎԾ պետի պաշտոնակատար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին