▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է 1400 ադրբեջանցիների անձնագրեր տրամադրելու մասին տեղեկությանը

Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը անդրադարձել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի տարածած տեղեկությանը իր մասին, որ 1400 ադրբեջանցիների տրամադրել է հայկական անձնագրեր։

«Ես կարծում եմ՝ այդ մտքի հիմքում դրված է այն հանգամանքը, որ իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում Իսագուլյանի որդին իր դիմումի համաձայն ազատվեց ԱԱԾ-ում զբաղեցրած իր պաշտոնից։ Իրականում, այնքան անհեթեթ և իրարամերժ մոտեցումներ կան այդ հրապարակման մեջ, որ ես ժամանակին նույնիսկ հարկ չեմ համարել անդրադառնալու դրան»,- ասել է Քարամյանը։

Նա նշել է, որ ԱԱԾ տնօրենը անձնագրային բաժնի կամ բաժանմունքի պետեր նշանակելու լիազորություն չունի, դա ոստիկանության գործն է։

«Բացի այդ, անձնագիր ստանալու գործընթացը բավականին բարդ և բազմափուլ պրոցես է, որը սկսվում է ոստիկանության անձնագրային բաժանմունքից, այնուհետև շարունակվում է քաղաքացիության հարցերով հանձնաժողովի որոշմամբ, գնում է կառավարություն, կառավարությունից հետո վարչապետի մոտ, վարչապետի մոտից նախագահի մոտ, և քաղաքացիություն շնորհում է ի վերջո Հանրապետության նախագահը։ Ընդ որում՝ շատ կարևոր մի հանգամանք․ այս գործընթացը ամենաքիչը կարող է տևել 6 ամիս։ Ինչպես գիտեք, ես ավելի կարճ ժամանակահատվածում եմ ղեկավարել ԱԱԾ-ն»,- նշել է նա։

Արգիշտի Քյարամյանը նաև ասել է, որ հետաքրքրվել և պարզել է, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ընդամենը մի քանի տասնյակ արտասահմանցիներ են ստացել անձնագրեր, այն էլ բոլորն ազգությամբ հայեր են եղել, իսկ անձնագրայինի պետ ընդհանրապես չի փոխվել։

«Ասեմ ավելին, ՀՔԾ-ն իմ կողմից ենթադրաբար նման արարք կատարելու փաստի առթիվ նյութեր է նախապատրաստել, որի արդյունքում պարզվել է, որ ընդհանրապես իմ արարքում ոչ միայն հանցակազմ չկա, այլև բացակայում է հանցագործության դեպքը։ Այդ նյութերը մերժվել են, և դրա հիման վրա Գառնիկ Իսագուլյանի արարքում սուտ մատնության հանտկանիշներ լինելու հանգամանքը պարզելու համար քրեքական գործ է հարուցվել՝ համապատասխան հոդվածով»,- ասել է Արգիշտի Քյարամյանը։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին