«Առինջ Մոլի» տաղավարների աշխատակիցներին և վարձակալներին` մոլի տնօրինությունը թույլ չի տալիս աշխատանքի անցնել։
Այս մասին գրել է Հայք Մեդիա Ալիքը ու նշել է, որ ինչպես հայտնում է տեղում գտնվող գործակալը՝ «Փակել են դարպասները և բոլորին ուղարկում են Փաշինյանի դեմ ցույց անելու»։
«Մեր ստացած տեղեկություններից պարզ դարձավ ,որ Ծառուկյանական աշխատելաոճը չի փոխվել։ Մոտ կես ժամ առաջ մեզ հայտնեցին, որ «Առինջ Մոլում» տաղավարներ ունեցող անձանց ստիպողաբար պարտադրում են դուրս գալ փողոց և բողոքի ակցիա կազմակերպել՝ ի պաշտպանություն ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի»,-նշում է սկզբնաղբյուրը։