▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առինջի տներից մեկում 30-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

 

Ինչպես հայտնում են ոստիկանությունից՝ երեկ՝ նոյեմբերի 29-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Բանն այն է, որ ժամը 20:20–ին հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 30-ամյա կնոջ դի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը մահացել է շմոլ գազից։

Փաստի առթիվ ոստիկանության Աբովյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին