▲ Դեպի վեր

Կիրակի, 16.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Արկադի Դումիկյանի արձագանքը Վարդան Ղուկասյանի կոչին

Երգիչ Արկադի Դումիկյանը ևս արձագանքել է ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի կոչին

Ինչպես հայտնել էինք, ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը նախօրեին ֆեյսբուքյան եթերով դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը: «Այս եթերից հետո բոլորդ պարտավոր եք մեկ մարդու նման դատապարտող հայտարարությամբ հանդես գալ՝ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի հասցեին՝ կապված Եղեռնի հարցը հարցականի տակ դնելու հանգամանքով»,- ասել էր Ղուկասյանը: Հայտնել էինք, որ այդ կոչին արձագանքել են երգիչներ Արման Հովհաննիսյանը, Տիգրան Ասատրյանը, Արմենչիկը, Քրիստինե Պեպելյանը, Ռուբեն Սասունցին, Արամոն և այլք:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին