Արման Անդրեասյանը հաղթող ճանաչվեց Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Արման Անդրեասյանը եզրափակչում 7:3 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել վրացի Կեմերտելիձեի նկատմամբ՝ հաղթական միավորները վաստակելով վերջին վայրկյաններին: Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:
Անդրեասյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ 1/2-ում
8:5 հաշվով առավելության հասնելով Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի նկատմամբ:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ կարիերայում չորրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել էր 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը: