Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ա. Անտոնյանին այսօր, քիչ առաջ տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք: Հավելյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: