▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արման Բաբաջանյանն ո՞վ է, ասեք՝ թող իր կենսագրությունից խոսի»

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջորդ Բագրատ Սրբազանը քաղաքական գործիչ, 1in.am կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանին կոչ է անում խոսել իր կենսագրությունից։

«Ո՞վ է նա։ Լսե՞լ եք նրա կենսագարությունը։ Գնացեք, Արման Բաբաջանյանին ասեք՝ խնդրում եմ, պատմեք ձեր կենսագրության մասին, այդ հսկա հեռուստաընկերությունը և այլն ո՞ւմ փողերով ես առել»,- լրագրողներին ասաց Սրբազանը։

Նշենք, որ Արման Բաբաջանյանը Բագրատ Սրբազանի մասին ստահոդ տեղեկություններ էր տարածել։

***

Ամերիկաբնակ իրավաբան Ռոբերտ Մարգարյանն այս առիթով գրել է․ 

Բագրատ Սրբազանն արման բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը:

Քանի որ արման բաբաջանյանը դա չի անելու, թույլ տվեք մենք դա անենք:

Հիշյալ անձը ժամանակին կեղծել է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարանի կնիքն ու առաջնորդ Հովնան Սրբազանի ստորագրությունը: Դրա պատճառաով էլ կարգալույծ է հայտարարվել, ինչի մասին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը հանդես է եկել հայտարարությամբ.:

«Այսպիսով պաշտոնապես հայտնում ենք Թեմի համայն հավատացյալ ժողովրդին, որ Գլենդելում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը (նախկին սարկավագ), ծնված լինելով Հայաստանում, զինվորական ծառայությունից խուսափել է։

Արման Բաբաջանյանն իր սարկավագության կարգը և հոգևոր ծառայությունը շահագործելով՝ կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը և Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։

Նկատի ունենալով իր կարգի և կոչումի համար ամոթալի և անպատվաբեր վերոհիշյալ արարքները, Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կարգալույծ է հռչակում Արման Բաբաջանյանին՝ նրան զրկելով սարկավագի բոլոր ծառայություններից և իրավունքներից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին