▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Ծառուկյանի հաղթական գոտեմարտն ավարտվեց սկանդալով

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում 

ԱՄՆ Արիզոնա նահանգի Թեմփ քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի RAF 06 (Real American Freestyle)  մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը գոտեմարտեց պրոֆեսիոնալ ըմբիշ եւ խառը մենամարտերում հայտնի բլոգեր Ջորջիո Պուլասի հետ։

Արման Ծառուկյանը հաղթեց 5:3 հաշվով, թեեւ վերջին վայրկյանին Պուլասին հաջողվեց հնարք կատարել, սակայն մրցավարը չհասցրեց միավոր շնորհել նրան։ Հենց եզրափակիչ սուլիչի պահին գոտեմարտի մասնակիցներն անցան ձեռնամարտի, որին միջամտեցին երկու մարզիկների ներկայացուցիչները։ Մի քանի րոպե տեւած բախումը հնարավոր եղավ կասեցնել անվտանգության աշխատակիցների օգնությամբ։

Արման Ծառուկյանը երկրորդ գոտեմարտն էր անցկացնում այս լիգայում։

Առաջին գոտեմարտում հունվարի 10-ին Ծառուկյանը պրոֆեսիոնալ ըմբշամարտի RAF 5 մրցաշարում տպավորիչ հաղթանակ էր տարել ամերիկացի Լենս Փալմերի նկատմամբ (10:0):

ММА-ում Արման Ծառուկյանն անցկացրել է 26 մենամարտ, տարել է 23 հաղթանակ։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին