Արմավիրի բնակիչ Յուրի Բուրլակը լողալով Սև ծովով` թուրքական նավահանգստից Ռուսաստան է հասել:
Նրան կարելի է կրկնակի էքստրեմիստ համարել, քանի որ ողնաշարի վնասվածք է ստացել, հաշմանդամ է:
Լողալ սկսել է հուլիսի 24-ից` մեկ ամսում անցնելով 400 կմ` քարշ տալով 500 կգ բեռ: Բեռը եղել է փչովի լաստ, որի վրա էլ ընթացքում հանգստացել է:
Լողորդին ուղեկցել է բժիշկը, ով բացի իրավիճակը վերահսկելուց` հետևելել է ընթացքին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ Բուրլակը պլանավորում է հաջորդ տարի անցնել Վոլգա գետը: