Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին Pastinfo.am-ի հետ զրույցում ասել է Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:
Փետրվարի 22-ին էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հրաժարականի դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ով հայտարարել էր, որ իր անձնական պարտություն է համարում այն, որ մարզում գործող նախագահ Սերժ Սարգսյանը պակաս ձայներ է հավաքել, քան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Մամուլում նաև հրապարակումներ կան այն մասին, որ պաշտոնից պատրաստվում է հրաժարվել նաև Վանաձորի քաղաքապետը։
Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet