▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ամիրյանին առնչվող քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին առնչվող քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ օրերս Քննչական կոմիտեն հայտարարել էր ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործի մասին՝ նշելով, որ այն ուղարկվել է դատախազություն՝ ՀՔԾ ուղարկելու միջնորդությամբ:

Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից մշակույթի նախկին նախարարը պահանջել և միջնորդավորված մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Սրա վերաբերյալ հայտարարություն էր արել նաեւ Ամիրյանը՝ այն որակելով սուտ եւ պնդելով, որ չկա որեւէ մեկը, ով կարող է ասել, թե իրեն գումար է տվել:

Կարդացեք նաև՝  

Մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և ստացել է շուրջ 7 մլն դրամ

Կարդացեք նաև՝ 

Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող․ Արմեն Ամիրյանը հանդես է եկել հայտարարությամբ

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին