▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Մարիտոսյանը` իր և Րաֆֆի Հովհաննիսյանի նկարի ֆոտոշոփերի մասին.«Գործերս թողած` աշնորհք մարդկանց հետևից չեմ ընկնելու»

Երևանյան գովազդային վահանակներին ավագանու ընտրություններին ընդառաջ հայտնվել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ընտրություններին «Ժառանգության» թեկնածու Արմեն Մարտիրոսյանի նկարը: Պաստառների  հայտնվելուն պես սոցիալական ցանցերում  սկսվեցին քննարկումներն, այնուհետև դրանք զուգորդվեցին ֆոտոշոփերով, որոնց միջոցով  բլոգերներն ու ֆեյսբուքցիները, մեղմ ասած, աղավաղում են  վերոհիշյալ նկարը:

Այս հարցի շուրջ  ASEKOSE.am-ի թղթակիցը փորձեց լսել Արմեն Մարիտիրոսյանի մեկնաբանությունը: «Ամենը մեկը կարող է իր շնորհքը ցուցադրել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Հիշում եմ, որ մի անգամ նմանատիպ արարքի համար դատական գործ հարուցվեց մի մոդերատորի դեմ:  Բայց ես չեմ կարծում, որ ես իմ գործերը պետք է թողնեմ, ու անշնորհք մարդկանց հետևից ընկնեմ»,- պատասխանեց Ա. Մարիտիրոսյանը:

Հիշեցնենք, որ վերջերս ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դատական հայց էր ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ: Նա պահանջում էր՝ իր պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար, պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 դրամ բռնագանձել (+500.000 իր կողմից վարձած փաստաբանի վճարը, +30.000 տուրք) հօգուտ հայցվորի։  Հայցի հիմք էր հանդիսացել համացանցում հայտնված դեմոտիվատորը, որտեղ քննադատվել էր Տիգրան Ուրիխանյանին ամենաոճային գործիչ ճանաչելու փաստը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին