▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Մելիքբեկյանը, Խորեն Հովհաննիսյանը եւ Թովմաս Գրիգորյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներ

Արմեն Մելիքբեկյանը, Խորեն Հովհաննիսյանը եւ Թովմաս Գրիգորյանը պաշտոնապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուներն են:

Նրանց անուններն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը:

 

ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին առաջադրել է «Ուրարտուն»:

«Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանին առաջադրել է հենց իր ակումբը ակումբը:

«Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանին առաջադրել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան:

Գործարար Արսեն Աղաջանյանին առաջադրել էր «Փյունիկը», սակայն նրա թեկնածությունը չի համապատասխանում ՀՖՖ պահանջներին:

Դեկտեմբերի 23-ին հայտնի կդառնա, թե նրանցից ով կփոխարինի Արթուր Վանեցյանին։
 

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին