▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը ԱՄՆ կոնգրեսականներին պատմել է ATOM ծրագրի մասին

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:

Նախագահը բարձր է գնահատել նրանց գործունեությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ շնորհակալություն հայտնելով ի նպաստ Հայաստանի և Արցախի նրանց գործադրած ջանքերի համար:

ԱՄՆ կոնգրեսականները Հանրապետության նախագահին տեղեկացրել են Հայաստան իրենց այցի նպատակների և ունեցած հանդիպումների մասին՝ նշելով, որ այցի շրջանակում եղել են նաև Արցախում: Նրանք նախագահ Սարգսյանին փոխանցել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, Արցախում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև շարունակական ֆինանսական օժանդակության ցուցաբերմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ուղղություններով խորացնելու շուրջ: Նախագահ Սարգսյանը հյուրերին ծանոթացրել է նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM ծրագրին: Անդրադարձ է եղել նաև մշակութային ոլորտում փոխգործակցության զարգացմանը: 

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին