▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը դուրս կգրվի, բայց նրան ցուցված է անկողնային ռեժիմ. մանրամասներ

Նոր տիպի կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։

Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։

Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին