▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը փայ ունի ադրբեջանական նավթում, նա փախած է, Հայաստան չի վերադառնալու. Հրանտ Բագրատյան

«Հայաստանի տարածքային ամբողջականության պատասխանատուն՝ նախագահը, փախած է, Մոսկվայում նստած գործեր է բռնում: Այնտեղ իրեն հյուր են եկել իր տղաները, գնում է Վրաստան, գործեր է դզում, հետո գնում է Մոսկվա, չի գալու Մոսկվայից»:

Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, «Հայելի» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հրանտ Բագրատյանը:

«Ռուսները չեն հասկանում, թե ՀՀ նախագահը 15-20 օր այնտեղ ինչ է անում: Ընդ որում, Սահմանադրության համաձայն, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը Նիկոլը չէ, նախագահն է: Ավելին՝ այս օրերին հայտարարություն է անում նախագահի աշխատակազմը, ոչ թե ինքը, քանի որ նա ադրբեջանական նավթում փայ ունի, ինքն էր, որ թույլ չտվեց նավթամուղը խփենք ու վերջացնենք պատերազմը: Մենք գործ ունենք կատարյալ դավաճանության հետ»,- ասել է Բագրատյանը՝ նշելով, որ թշնամին Սիսիանի սահմանին չէ, Երևանում է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին