▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայ զինվորը, հետ նայելով, պետք է տեսնի ուժեղ թիկունք. Արմեն Խանդիկյան

Արցախում ոչնչացվել է Ադրբեջանի հերոս, գնդապետ Շուքյուր Աշիմովը

Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն

Մահացել է Մեծ Մասրիկի հրետակոծությունից վիրավորված 52-ամյա բնակիչը. Գնել Սանոսյան

Հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը հետ են շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյան

Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի. . .

Հայկական կողմն ունի ևս 26 զոհ. ՊԲ-ն հրապարակել է անունները

Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների` Ղարաբաղում տեղակայմանը

Կազմել եմ իմ ջոկատը և հիմա իմ քաջարի տղաներն արդեն շարժվում են կարևոր դիրքեր.Սուրիկ Խաչատրյան

Փաստ է, որ Սումգայիթում, ապա ԼՂ-ում դաժան հանցագործություններ կատարվեցին հայ ժողովրդի դեմ․ Պուտին

Վլադիմիր Պուտինը խոսել է Ղրիմի և Արցախի կարգավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործություններով․Վլադիմիր Պուտին

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթարը». ՊԲ

«Իրանը մեծ թվով զինտեխնիկա է մոտեցնում սահմանին». Աշոտ Սարգսյան

ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր եւ Ջիվանի գյուղերի մատույցներում.. . .

«Դուք անգամ մատ չեք շարժել»․ Թանկյանը դիմել է ԱՄՆ-ի առաջնորդներին

Մոսկվան շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության գոտում արյունահեղությունը. . .

Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

«Իմ պապան դեմք ա» շարքից․ Գևորգ Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել

Մոսկվայի շրջանում ահաբեկչություն է կանխվել

Հայկական կողմն ունի ևս 40 զոհ. ՊԲ-ն հրապարակել է անունները

Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ամուսնական զույգի հետ . . .

Ինչպե՞ս է թշնամին թաքցնում իր կորուստները

Արցախյան օրակարգ. Աստված և պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը՝ New York Post-ում

Մենք դեռ համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Պեսկով

Ոչ միայն Արցախը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջևանը մաս են կազմելու միացյալ Հայաստանի. . .

Անդրանիկ Փիլոյանին շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի կոչում

Երկաթի պես կանգնած են մեր տղաները. Պարգև սրբազան

ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչ և վերջ ու դա եղավ քո կյանքի գնով, Ալեն․ Աննա Հակոբյան

Եվրոմիությունը Վրաստանին հանել է անվտանգ երկրների ցանկից

Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում

Մեր տղերքի վճռորոշ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել՝ թողնելով զոհեր ու զրահատեխնիկա

Կոչ ենք անում ըմբռնում ցուցաբերել և չխոչընդոտել արդեն իսկ Թուրքիայից ներկրված ապրանքների. . .

Մեծ գործ է կատարվում, հպարտ եմ, որ հայ եմ․ Արծրուն Հովհաննիսյանի ուղիղ եթերը

Ադրբեջանական տեսանյութից հայտնի Ազնիվն, իսկապես, գերեվարվել է. ԱԱԾ-ն հաստատում է

Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական. . .

Իմ վիրավոր հերոսը հասավ ինձ. մենք հաղթելու ենք և վերջ. Ալինա Մարտիրոսյան

Արայիկ Հարությունյանի տեսաուղերձ-կոչն առաջնագծից

Լոս-Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ` նոր շարժման՝ #50PLUS-ի մասին

Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը

Ծննդյանս օրվա լավագույն նվերը . Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ. . .

Տղե՛րք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին փոխարինում է պետք, եկեք. Արթուր Վանեցյան

Պետք է Վրաստանին բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պետք է ուժեր և. . .

Տղամարդու նման մի անգամ կանգնեք, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն

1 օրում կորոնավիրուսի 2306 նոր դեպք է հաստատվել

Թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը. ՊԲ-ի նոր տեսանյութը

Կոչ եմ անում ինձ հետ զինվորագրվել. Արագածոտնի մարզպետ

Արծրուն Հովհաննիսյանն՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին

Աննա Հակոբյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը

«Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի». Արթուր Ութմազյան

Արմեն Սարգսյանը շրջել է Չինաստանի նորակառույց դեսպանատանը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:

Հայաստանում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը դեսպանատան նոր շենքի մուտքի մոտ դիմավորելով նախագահ Սարգսյանին՝ նշել է, որ Հայաստանի նախագահն իրենց առաջին հյուրն է: «Դուք մեր նոր դեսպանատան առաջին և ամենապատվավոր հյուրն եք: Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ: Մենք հիշում ենք, որ Դուք արդեն երրորդ անգամ, ազգային տոնին ընդառաջ, այցելում եք մեզ՝ անձամբ շնորհավորելու: Սա Ձեր կողմից մեր երկրի նկատմամբ ուշադրության դրսևորում է, ինչը համարում ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի կողմից բարեկամական վերաբերմունք: Մեր երկրների հարաբերություններն ունեն հին ավանդույթներ ու խոր արմատներ և հիմք են ծառայում մեր ներկայիս գործընկերային հարաբերությունների համար»,-ասել է դեսպան Էրլունը: Նա Հայաստանի նախագահին է փոխանցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ջերմ ողջույնները:

Նախագահ Սարգսյանը դեսպանին, դեսպանության աշխատակիցներին և, ի դեմս նրանց, Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է առաջիկա ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի առթիվ և իր լավագույն մաղթանքները փոխանցել նախագահ Սի Ծինփինին:

«Համաձայն եմ, որ մեր այսօրը միշտ որոշվում է անցյալով և ապագայով: Միշտ նայում ենք հետ՝ տեսնելու, թե որտեղից ենք գալիս, և կարևոր է իմանալ նաև, թե ուր ենք գնում և ում հետ ենք ցանկանում անցնել այս ճանապարհը: Մեզ միավորում է ապագան, իսկ մարդկության ապագան նոր տեխնոլոգիաներն են: Հայաստանը կարող է այս ոլորտում համագործակցել Չինաստանի հետ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Ուրախ կլինեմ, եթե կարողանամ իմ փոքր ներդրումն ունենալ նոր տեխնոլոգիաների ոլորտում հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում»:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկար տարիների արդյունավետ աշխատանքի և հայ-չինական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման մեջ ունեցած ներդրման համար: Դրա փայլուն օրինակը նա համարել է դեսպանատան նոր շենքի կառուցումը: «Կարծում եմ՝ Չինաստանը կարող է հպարտ լինել այսպիսի ներկայությամբ: Եվ մենք էլ սա դիտարկում ենք որպես Չինաստանի կողմից հայ-չինական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա բարձրացնելու և խորացնելու հայտ: Չնայած իրենց տարբեր չափերին՝ Հայաստանն ու Չինաստանն ունեն շատ մեծ ընդհանրություններ. երկուսն էլ ինչ-որ իմաստով համաշխարհային ազգեր են»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը երկու երկրների միջև համագործակցության համար հեռանկարային է համարել ոչ միայն տեխնոլոգիաների, այլև մի շարք այլ ոլորտներ՝ սննդի անվտանգության, գյուղատնտեսության, բնական ռեսուրսների ոլորտներից մինչև կրթություն և մշակույթ: «Ապագա աշխարհի բոլոր ոլորտները հագեցած են լինելու նոր տեխնոլոգիաներով: Մեր երկրները համատեղ գիտական, գիտահետազոտական համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նաև շրջել է նորակառույց դեսպանատանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին