▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանն իր նստավայրի այգին նույնպես մտադիր է բացել քաղաքացիների համար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսուհետ մտադիր է նաև  իր նստավայրի այգին բացել քաղաքացիների համար:

Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  Երևանի Մաշտոցի 47 հասցեում գտնվող նախագահական նստավայրի այգու տարածք պարբերաբար ազատ մուտք կլինի:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ցավոք, Երևան քաղաքում այգիները շատ չեն, և այս փոքրիկ այգին էլ, իհարկե, աշխատանքային ժամերից հետո կամ շաբաթ-կիրակի օրերին պետք է բացվի բոլորի համար, որպեսզի իրենց ժամանակն անցկացնեն, գան, նստեն այստեղ, հանգստանան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Բաղրամյան 26-ի այգին շուտով հասանելի կլինի քաղաքացիներին և  վարչապետի նստավայրի հետնամասում գտնվող այգու տարածք ազատ մուտքի ժամեր կսահմանվեն: Նշվում էր, որ նախատեսվում է ամեն օր առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիներին թույլ տալ այնտեղ զբոսնել:

Հիշեցնենք նաև, որ այսօր Գիտելիքի ու դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր առավոտյան Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ, ինչպես նաեւ սիրիահայ դպրոցականներ:

Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում երեխաների համար ժամանցային եւ ուսուցողական միջոցառում էր կազմակերպվել:

«Մենք նպատակ ունենք այս փոքրիկ, բայց գեղեցիկ այգին այսուհետ ոչ աշխատանքային օրերին բացել բոլորի համար»,- նշել է Հանրապետության նախագահը:
Գիտելիքի ու դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր առավոտյան Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ, ինչպես նաեւ սիրիահայ դպրոցականներ:Գիտելիքի ու դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր առավոտյան Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ, ինչպես նաեւ սիրիահայ դպրոցականներ:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին