Այսօր՝ օգոստոսի 15-ին, երգչուհի Արմինկայի որդին՝ Ալեքսը, դառնում է 5 տարեկան։ Այդ կապակցությամբ Արմինկան ֆեյսբուքյան իր էջում որդու հետ համատեղ նոր լուսանկար է տեղադրել` այն մակագրելով հետևյալ ձևով.
«Արդեն 5 տարի՝ ամենագլխավոր մարդն իմ կյանքում, ում մի ժպիտն ու խոսքը ողջ տիեզերք է ինձ համար։ Առողջ ու օրհնված լինես միշտ։ Շնորհավոր ծնունդդ, իմ արեւ ու աշխարհ»։