▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմնյուզի» և Սփյուռքի նախարարության միջև պայմանագիրը կնքվել է օրենքի տառի պահպանմամբ. Հ.Քեշիշյան

«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ,
«Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում այսօր հրապարակել է լուր, համաձայն որի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը Սփյուռքի նախարարության հետ կնքված եռամյա պայմանագրի արդյունքում 8 մլն 7 հարյուր հազար դրամ է ստացել:
Դատելով ինձ ուղղված հարցադրումներից ու հրապարակման կոնտեքստից, լուրից տպավորություն է ստեղծվել, թե Սփյուռքի նախարարությունն այդ գումարը նվիրաբերել է «Արմնյուզին», ինչը չի համապատասխանում իրականությանը:
Բանն այն է, որ Սփյուռքի նախարարության և մեր հեռուստաընկերության միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը յուրաքանչյուր տարի պատրաստել և հեռարձակել է «Աշխարհասփյուռ» հաղորդման 20-ական թողարկում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԺ-ի ձևակերպումը, թե «գումար է վերցվել» նախարարությունից, իմ գնահատմամբ, անտեղի է քանի որ ինչպես մեր հեռուստաընկերությունը, այնպես էլ մյուս լրատվամիջոցները վարձատրվել են իրենց մատուցած ծառայությունների դիմաց, ինչը ընդունված պրակտիկա է ողջ աշխարհում:
Հավելեմ նաև, որ «Արմնյուզի» և Սփյուռքի նախարարության միջև պայմանագիրը կնքվել է օրենքի տառի պահպանմամբ, հարկային պարտավորությունները կատարվել են պատշաճ կարգով և ժամանակին, ինչը ամրագրված է նաև համապատասխան փաստաթղթերում:

Հետեւեք «Աշխարհասփյուռ» հեռուստածրագրին «Արմնյուզի» եթերում երկու շաբաթը մեկ անգամ:
Շաբաթ, 19.30, կրկնությունը` կիրակի, 10.30
Թողարկումները կարող եք դիտել նաեւ մեր ֆեյսբուքյան ու յութուբյան էջերում:
Ահա հերթական թողարկման հղումը: Եթե չեք դիտել, ապա խոհուրդ կտամ հիմա դիտել կարծում եմ հետաքրքիր թողարկում է ստացվել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին