▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արոնյանը քառորդ եզրափակիչ առաջին խաղում հաղթեց ադրբեջանցուն

Champions Chess Tour-ի շրջանակում առցանց անցկացվող արագ շախմատի Chessable Masters մրցաշարում այսօր մեկնարկեց քառորդ եզրափակիչ փուլը:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջին խաղում վստահ հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին` 2,5:0,5: Մեկնարկային պարտիան ոչ-ոքի ավարտեց, իսկ մյուս երկուսում հաղթեց մեր շախմատիստը:

Այդպիսով, Լևոն Արոնյանն առաջին հանդիպումից հետո առաջ անցավ հաշվի մեջ` 1:0: Պատասխան խաղը տեղի կունենա վաղը: Կիսաեզրափակիչ մտնելու համար մեր շախմատիստին հարկավոր է չպարտվել առաջիկա մրցախաղում, հակառակ դեպքում այս զույգի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին