▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արուսյա Կավկազի չտեսությունը սահման չի ճանաչում․․․Շողերինան 2 ավտոմեքենա տրամադրեց․․․

Ռուսաստանաբնակ  հայ բլոգեր Արուսյան, ով հայտնի է նրանով, որ մեծ չափաբաժիններով ուտելիքներ է պատրաստում և այդ ամենով կիսվում իր ինստագրամյան էջում, օրեր առաջ Հայաստանում էր՝  տեսարժան վայրեր, եկեղեցիներ էր այցելում։ 

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․  «Բլոգերը կրկին վերադարձել է Հայաստան: Հետաքրքրականն այն է, որ բլոգերին այստեղ շատերն էին դիմավորել`սկսած շոուբիզնեսյան ներկայացուցիչներից մինչև տարբեր գործարարների ընտանիքներ:Երգչուհի Նանան օրինակ կարծես Արուսյայի դայակը լիներ, ով բլոգերի հետ շողքի պես պտտվում էր: Դե իսկ Արուսյայի Հայաստան գալը պայմանավորված էր Արկադի Դումիկյանի համերգով, որի հրավերը հենց Դումիկյանն էր ուղարկել: Այստեղ նաև Արուսյային ջերմ ընդունելություն էր ցուցաբերել ԱՄՆ- ում վերջերս իր տարվա մեծ մասն անցկացնող Արտաշ Ասատրյանը: Նա որոշել էր տանել նրանց Էջմիածին, բռնել Արուսյայի ձեռքն ու ուղեկցել եկեղեցի, ռեստորան:Այս ամենը, իհարկե մենք մանրակրկտորեն ներկայացրել էինք, բայց…

Ահա, երբ բլոգերն արդեն Ռուսաստանում է, նա որոշել է հատուկ և հրապարակային շնորհակալություն հայտնել գործարար Սամվել Ալեքսքնյանի կնոջը`Շողերինային: Ինչ խոսք` մենք չենք կարող ասել, թե ինչ է իրականում արել Շողերինան, սակայն մի բան կարող ենք փաստել`Արուսյան իրեն իսկապես դրսևորում է որպես ոչինչ չտեսած, հազիվ շքեղ մեքենա նստած մարդ: Նա պարծենալով նշում է, որ օրինակ Շողերինայի պես իրեն դիմավորող չէր եղել, 2 մեքենա են վարձել իր համար և այլն…

Լավ Արուսյա ջան, ոնց որ ասում են`սաղ հեչ, գոնե Նանան մեջ, հո՞ մենք տեսել ենք`ոնց է քեզ դայակություն անում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին