▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ։ Կազմակերպության գլխավոր տնօրենը կոչ արեց կառավարություններին առավել համակարգված և արդյունավետ քայլեր ձեռնարկել սեփական քաղաքացիների առողջությունը պահպանելու համար:

«Յուրաքանչյուր պետություն կարող է իր ներդրումն ունենալ համաճարակի դեմ պայքարում»,- Ժնևում մամուլի ասուլիսում հայտարարեց Թեդրոս Գեբրեսիուսը:

«ԱՀԿ-ն կարծում է, որ ներկայիս բռնկումը պանդեմիա է: Մոտ օրերս մենք ակնկալում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով վարակման, մահվան դեպքերի թիվը կաճի… Մենք եզրակացության ենք եկել, որ COVID-19 կորոնավիրուսը վերածվել է պանդեմիայի»,- թվիթթերի իր էջում գրել է Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է հաստատվել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին