▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարի նախկին խորհրդականը տապալեց Արսեն Թորոսյանի ասուլիսը. նախարարը հեռացավ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ։ Ասուլիսի ժամանակա ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:

«Մենք ձեզ հարց տալու իրավունք կտանք, պարոն Թամամյան»,-ասաց Արսեն Թորոսյանը, սակայն երբ տեսավ, որ Թամամյանը ոչ թե մեկ այլ հարցերի շարք ունի, նշեց. «Դուք կարող եք ձեզ համար առանձին մամուլի ասուլիս անել կամ երբ ես կգնամ, դուք կարող եք այստեղ նստել ու շարունակել»:

Արսեն Թորոսյանը հեռացավ դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա տալ այդ հարցերը, նախարարը թողեց և հեռացավ ու անկյունում հարցազրույց տվեց: Դա հարիր չի նախարարին, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում»,-ասել է նախարարի նախկին խորհրդականը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին