«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ «ԷԿԼ ՕՖ ՈՒՎԿ», «ՍԵՖ Ինթերնեյշնլ ՈՒՎԿ», «Արեգակ ՈՒՎԿ» կազմակերպությունները դատարանների միջոցով փորձում են արդարադատության «հասնել» Արփի Դավոյանի քրոջ՝ Լուսինեի նկատմամբ, քանի որ նա չի վճարում իր պարտքերը: Վճիռների պատկերն այսպիսին է. «ԷԿԼՕՖ ՈՒՎԿ» 2 բռնագանձման վճիռ` 1 միլիոն 366 հազար դրամ և 601 հազար դրամ «Սեֆ ինթերնեյշնլ ՈՒՎԿ»՝ 3 հազար 814 դոլար «Արեգակ ՈՒՎԿ»՝ 194 հազար դրամ Բայց քանի որ կա հեղափոխությունից հետո ձևավորված «բարի ավանդույթը»` ՔՊ-ականների պարտքերը «ջրելը» և հայցերը «կարճելը», Լուսինե Դավոյանը ևս անհոգ պաշտոնավարում է Ստեփանավանի քաղաքապետարանում: «Թո՜ղ պարտատերերը մտածեն…», ինչպես հայտնի հումորապատումի մեջ է։ |
Արփի Դավոյանի արդեն պաշտոնյա քրոջ դեմ հայցեր կան երկրի շատ կազմակերպությունների կողմից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet