▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփի՛ ջան, Միհրանի խաթր քեզ բան չեմ ասում, բայց քեզ խելոք պահի՝ չջղայնանամ. միջադեպ՝ տիկտոկեր «222lava»-ի և Արփի Գաբրիելյանի միջև

Հայտնի տիկտոկեր «222lava»-ն երեկ TikTok-ի իր էջում մի կնոջ էր տեսանկահարել, որը, կարծես թե, ուներ առողջական լուրջ խնդիրներ: Տեսանյութում տիկտոկերն այդ կնոջից որևէ պատասխան չստանալուց հետո նրա հետևից բղավում է. «Ո՞վ ես դու. սատանա կա, ժողովո՛ւրդ, քաղաքում»:

Տիկտոկերի հետևորդները այդ տեսանյութի մեկնաբնություններում բաժանվել էին 2 խմբի, մի մասը ծիծաղում և ծաղրում էր հիվանդ կնոջը, մյուս մասն էլ քննադատում էր «222lava»-ին նրան ծաղրելու և տեսանկահարահանելու համար:

Քննադատողների խմբի մեջ էր նաև հայտնի երգչուհի Արփի Գաբրիելյանը, որը  տեսանյութի մեկնաբանություններում գրել էր. «Քո ու քո նման հիմարները ուղղակի պետք է վերանան, ամոթ է, որ նկարում եք իրեն»:

http://asekose.am/filemanager/uploads/2019/11/week-3/mihran_tsarukyan.jpg.jpg

Տիկտոկերն էլ, վիրավորվելով երգչուհու մեկնաբանությունից, տեսանյութ է հրապարակում, որում ասում է. «Արփի՛ ջան, Միհրան Ծառուկյանի խաթր, իրան հարգելով, քեզ բան չեմ ասում, բայց քեզ խելոք պահի՝ չջղայնանամ: Ավելի լավ ա դու գնա «ֆեյք մամայի» մեջ խաղա, աստղերի հետ տուր, առ, մեր նման գժերի հետ ի՞նչ գործ ունես, ա՛յ քո ցավը տանեմ: Բախտդ բերել ա, որ ամուսնացած ես, էդքան բան եմ ասում, թողե՛ք հանգիստ ապրենք մեր մահով: Միհրա՛ն ջան, բարև, մի երկու բառ ասա տունը իրան, չի կարելի»,- ասում է տիկտոկերը:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին