Շաբաթ օրը, փետրվարի 22-ին, երևանյան նորաբաց ռեստորաններից մեկում տեղի կունենա արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի և «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հարսանիքը։ Դա նեղ կազմով ոչ մեծ խնջույք է լինելու, քանի որ նրանք որոշել են հարսանյաց արարողությունն անցկացնել խիստ մտերիմ շրջանակում՝ ներկա կգտնվեն Արփինեի և Արշակի ամենամոտ հարազատներն ու ընկերները։
Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
Նշենք, որ սա, ըստ էության, նրանց ամուսնության «վավերացման» վերջին փուլն է։ Մենք տեղեկացանք, որ զույգը դեռ 2019 թվականին դեկտեմբերին արդեն հասցրել էր գրանցել իր քաղաքացիական ամուսնությունը Էրեբունու ՔԿԱԳ-ում, գրանցողն էլ Արփինեի Հովհաննիսյանի մայրն է եղել՝ Աննա Մկրտչյանը, որը ՔԿԱԳ Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժնի ղեկավարն է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝