«Օպերա Սուիթ» հյուրանոցում մեկ հարկի տակ էին հավաքել բարձրակարգ արվեստը գնահատողներն. առիթը՝ նկարիչ Արշակ Սարգսյանի անհատական ցուցահանդեսն էր՝«Հոգու երևակայական դիմանկարներ» խորագրով:
Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Antikyan ցուցասրահի հիմադիր տնօրեն Արմինե Անտիկյանի խոսքով, նախաձեռնությունը «Օպերա Սուիթ»-ն էր,իսկ նման համագործակցությունը կլինի շարունակական, քանի որ սա լավագույն միջոցներից է՝ ներկայացնել հայկական արվեստը զբոսաշրջիկներին, որոնց առաջին կանգառը Հայաստանում հյուրանոցներն են:
«Հոգու երևակայական դիմանկարներ» խորագրով ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 28-ը՝ «Օպերա Սուիթ»-ի 13-րդ հարկում:
Արշակ Սարգսյանն իր աշխատանքներով, որոնցում միաձուլում է իրականն ու ֆանտաստիկը, մարդկայինն ու անմարդկայինը, մշակութայինն ու վայրենին, կարողանում է զարմացնել արվեստասերներին ու արվեստագետներին:
Լուսանկարները՝ el.em-ի